Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Ձյուն գա մեր չեղած խելքին ու արժանապատվությանը

Ձյուն գա մեր չեղած խելքին ու արժանապատվությանը
24.11.2025 | 17:00

Արդեն քանի օր է՝ ՖԲ-ն բերում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Վենեդիկտովի գրառումները: Վենիկը Հայաստանում է, շրջում է երկրով, ռեստորաններում համտեսում է հայկական սնունդը, կարծիք է հայտնում, հայությունն էլ ոգևորված լայքում ու մեկնաբանում է:

«Էխո Մոսկվին», իր գոյության ողջ ընթացքում, ադրբեջանամետ դիրքորոշում է ունեցել, չնայած, այնտեղ բազմաթիվ հայազգի լրագրողներ էին աշխատում, բայց բաքվեցի Հուսմանն ու մյուս աշկենազ հրեաներն ավելի ազդեցիկ էին:

Մեր այս փոքրիկ քաղաք-պետություն Երևանը, կարծես, Ավստրալիայի կամ Բրիտանիայի մայրաքաղաքն է, մեգապոլիս Նյու Յորք ու Լոնդոն է՝ չափազանց տոլերանտ, ընդունում է ցանկացած մարդու, այն էլ՝ ավանդական հյուրասիրությամբ, հարգում ու պատվում է, երբեք սուր հարցեր չի տալիս, հանկարծ հյուրերը չնեղանան: Անկասկած, եթե վաղը Երևան քաղաք-պետություն այցելի Իլհամ Ալիևը և քաղաքային սրճարաններից մեկում լուսանկարվի ու մի երկու սրտաճմլիկ խոսք ասի «հայկական սուրճի» մասին, մեր մասսաներին դա դուր կգա, 14 տարեկան աղջնակների պես կհուզվեն, լավ խոսքեր կշռայլեն կամ սերը գաղտնի կպահեն՝ կարևոր չէ:

Այստեղ այլ հարց է ինձ հետաքրքրում: Մեր հանրության մեջ այսպիսի հանդուրժողականություն գոյություն ունի միայն եկվորի, հատկապես հյուսիսից ժամանած եկվորի նկատմամբ: Բայց հարազատը հարազատի հետ գժտվելուց հետո խռովքը կարող է մի ողջ կյանք տևել, միմյանց չեն ների: Երկրի կեսն իրարից խռով ու նեղացած է:

Ու՛մ ասես չի հյուրընկալել սրտաբաց Հայաստանը: Այն ժամանակներում ընդունելություններն ավելի սրտաճմլիկ էին, մեր հյուրերը մի պտույտ էլ Ղարաբաղով էին տալիս՝ թոթի օղիով, ժինգյալի հացով, բաբո-ձեդոյի տակ սելֆիներով:

2018-ին նույնիսկ Էլթոն Ջոնը, Մակրոնը, Անգելա Մերկելը, Մոնակոյի արքայազնը ու այլ հայտնիներ այցելեցին քաղաք-պետություն Երևան, պար եկան, կենացներ ասացին, գովեցին մեր թավշյա քեֆ-ուրախությունը, տեսան, թե ինչ ոգևորությամբ ենք գնում դեպի գալիք մսաղաց(ները)...

Հետո եկան Պեգովները, էն Լապշինը արդեն մեզնից առավել հայ է, Զավենիչենց «եվրոպամետ» խմբակի ակտիվ անդամ, մեզ տանում է դբա Եվրոպա, ա՛յ մեր չեղած խելքին ու արժանապատվությանը ձյուն գա...

Հերթը Վենեդիկտովենցն է: Ի՞նչ կա որ, անտեր, խոպան տեղ է, ով ուզի՝ կարող է գալ, հաստատվել, իր գռդոնն անել:

Քաղաք-պետության կեղտոտ օդն ու բարքերը համարժեք են, փոխլրացնող, գնալով խտացող...

Արա Արայան

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ